Բոնոն և Քըլըչը քննարկել են Հայաստան-Ադրբեջան...

ԱՄՆ Պետքարտուղարության Կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական Լուի Բոնոն հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական, դեսպան Աքիֆ Չաղաթայ Քըլըչի հետ։

«Հանդիպման ընթացքում մենք գնահատականներ ենք տվել Կովկասում կայունության բարձրացման և Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Քըլըչը։