Բոլորս մտահոգված ենք, մեր արցախահայությունը է...

Արցախահայությունն էթնիկ զտման վտանգի առջեւ է կանգնած. Դա պետք է մտահոգիչ լինի ոչ միայն մեզ համար, այլեւ  միջազգային հանրության: Այս մասին այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշեց ՄԻՊ Անահիտ Մանասյանը: անդրադառնալով Լաչինի միջանցքի նոր երթուղու մուտքի մոտ Ադրբեջանի կողմից հսկիչ-անցագրային կետ տեղադրելուն:

«Ինքս  փորձում եմ ամեն կերպ բարձրաձայնել այդ խնդիրները բոլոր հնարավոր դերակատարների հետ քննարկումների շրջանակներում, բոլոր հնարավոր փաստաթղթերի նախագծման շրջանակներում: Այս հարցում բոլորս պետք է մեկտեղենք մեր  ջանքերը, որ կարողանանք հարցի ճշգրիտ եւ պատշաճ լուծման հասնել»,-ասաց նա: