ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎ–ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը
Նիկոլ Փաշինյանի հրահանգով նրա թիմակիցներն արդեն անցել են «Արևմտյան Ադրբեջան» կոնցեպտի մատուցմանը, ինչպե՞ս։ Սկսում են ձեր ականջներին կաթեցնել այն, որ ադրբեջանցիները մի օր պետք է գան, դա նորմալ է, ձեռքի հետ կտեր տալիս, թե իբրև մենք էլ հետ կգնանք Բաքու, այն դեպքում, երբ Լեռնային Ղարաբաղում էլ հայ չկա ապրող։
Ընդ որում, Հայաստանը միջազգային դատարանում դատական հայց է ներկայացրել ընդդեմ Ադրբեջանի՝ մեղադրելով ռասիստական պետություն լինելու մեջ։ Դրա համար մի ամբողջ փաթեթ փաստեր են հավաքել։ Հիմա եկել, համոզում են, որ դուք հայերդ, խելոք կապրեք այդ ռասիստական երկրում։
Պարզ է, չէ՞, թե այս հեքիաթը որ ժանրից է։



