«Բոլորին բռնելու եմ․․․» կներեք՝ դա չկրկնեմ, դ...

2021 թվականին դատախազությունն ընդունեց որոշում, որ սուր բառամթերքն ընդունելի չէ, բայց թույլատրելի է։ Այս մասին հրավիրված ասուլիսում հայտարարեց Սամվել Կարապետյանի փաստաբանական խմբի անդամ Արամ Վարդևանյանը՝ հիշեցնելով Նիկոլ Փաշինյանի՝ «մուրճը տալու ենք բոլորի գլխին», «բիզնեսները խլելու ենք վերադարձնենք ժողովրդին», «բոլորին բռնելու ենք և․․․» արտահայտությունները։

«Այս արտահայտությունները, որոնք ներկայացրեցի, որոնք սուր էին, ցնցող, մեղմ ասած՝ վտանգավոր, դրանք բոլորը իրավաչափ են, իսկ «մեր ձևով կփորձենք հարցը լուծել, մեր ձևով կփորձենք հարցին մոտենալ» արտահայտությունները, որոնք հայկական մշակույթում առկա են, տարածված են՝ Սամվել Կարապետյան անձի դեպքում պետք է իր անձի կոնտեքստում դիտարկել։ Իր անձի կոնտեքստում «մեր ձևովը» դա հարյուրավոր բարեգործական ծրագրերն են, Մայր Աթոռի կողքին մշտապես կանգնած լինելն է, Հայաստանի և Արցախի կողքին մշտապես կանգնած լինելն է»,- նշեց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։