Բոլոր հնարավոր տեղերում և բոլոր հնարավոր ձևեր...

Հայաստանի ղեկավարությունը բոլոր հնարավոր տեղերում և բոլոր հնարավոր ձևերով բարձրացնում է Բաքվում ապօրինաբար պահվող գերիների վերադարձի հարցը: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հարցերին ի պատասխան վստահեցրեց  Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը 

«Մենք բոլոր հնարավոր տեղերում և բոլոր հնարավոր ձևերով այդ հարցը բարձրացնում ենք: Եթե չի լուծվել հարցը, նշանակում է, որ համաձայնություն չկա, ոչ թե նշանակում է, որ ՀՀ–ն չի բարձրացնում հարցը»,–ասաց Փաշինյանը: