
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը այս տարվա առաջին կիսամյակում հողերի օգտագործման և պահպանության ոլորտում վերահսկողության արդյունքում արձանագրել է 99 իրավախախտման դեպք:
Այս մասին հայտնում են տեսչական մարմնից:
Կիրառվել է 32 վարչական տույժ, 3 մլն 390 հազար դրամ տուգանք:
Հաշվարկվել է 3 մլրդ 117 մլն 53 հազար 733 դրամ շրջակա միջավայրին պատճառված վնաս։
Իրավապահ մարմիններին ներկայացվել է 52 հաղորդում, որից 12 հողի աղտոտում՝ 2 մլրդ 635 մլն 501 հազար 466 դրամ շրջակա միջավայրին պատճառված վնաս, 40 հողի դեգրադացիա՝ 141 մլն 933 հազար 833 դրամ շրջակա միջավայրին պատճառված վնաս: