
Հունիսի 24-ին ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Խորոնք գյուղում գտնող իր տնից գողություն է կատարվել: Մեկնել է Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության օպերատիվ խումբը:
Տուժած քաղաքացին հայտնել է, որ հունիսի 18-ից 24-ը բացակայել են տնից, և հենց այդ ընթացքում՝ բացել էին տան հետնամասի պատուհանը և գողացել ոսկեղեն ու գումար:
Բացահայտման գործում օգնության եկան նաև Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները, և հունիսի 26-ին բնակարանային գողությունն արդեն բացահայտված էր: Տուժածի համագյուղացի 26-ամյա երիտասարդը ձերբակալվեց, ներկայացվեց բաժին, որտեղ էլ խոստովանեց արարքը: Գողոնը վերադարձվել է տիրոջը:
Երիտասարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վաղարշապատի քննչական բաժին: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: