ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը տեղեկացնում է, որ ս.թ. օգոստոսի 1-ից վկայագրված գաղաբալոնները նույնականացնելու նպատակով սեղմված բնական և հեղուկացված նավթային գազի լցավորում իրականացնող բոլոր լցակայանները, ՀՀ կառավարության 2021թ. դեկտեմբերի 9-ի թիվ 2021-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 32-րդ կետի համաձայն, վկայագրված գազաբալոնների էլեկտրոնային շտեմարանից օգտվողների ցանկում ընդգրկվելու և շտեմարանին հասանելիություն ստանալու համար ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն պետք է ներկայացնեն դիմում՝ համաձայն կցված ձևի՝ դրանք ուղարկելով transport.mtai@gmail.com էլ. հասցեին։
Էլեկտրոնային շտեմարանին հասանելություն ստանալու համար մուտքանունը և գաղտնաբառը կազմակերպությանը կտրամադրվի հայտում նշված էլ. հասցեով։
Հիշեցնենք, որ այսօր ՏԿԵՆ նաև հրապարակել էր գազաբալոնների վկայագրում իրականացնող լիցենզավորված ընկերությունների ցանկը:



