Բնական չի՞, որ կինս ավելի հարուստ է, քան ես,...

Կարո՞ղ է կնոջս անունով է, չգիտեմ։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 21-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Մհեր Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու շարժական գույք չի հայտարարագրել։

Դիտարկմանը, որ ըստ հայտարարագրերի իր կինն ավելի հարուստ է, քան՝ ինքը, Մհեր Գրիգորյանը ժպիտով արձագանքեց. «Բայց դա բնական չի՞․․․ միամիտ հարցեր եք տալիս»։