ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը զանգահարել է Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար արքայազն Ֆեյսալ բեն Ֆարհան Ալ Սաուդին՝ քննարկելու Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը։ Այս մասին հայտնում է Սաուդյան մամուլ գործակալությունը։
Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումներին, ինչպես նաև ընդգծել Գազայի հատվածում դեէսկալացիայի և մշտական հրադադարի հասնելու կարևորությունը։ Բացի այդ, գործակալության զեկույցում նշվում է, որ երկու երկրների արտգործնախարարությունների ղեկավարները քննարկել են Սուդանում տիրող իրավիճակը։