Բլինքենը իսրայելցի նախարարի հետ հանդիպման ժամ...

Երեկ Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հանդիպել է Իսրայելի ռազմավարական հարցերի նախարար Ռոն Դերմերի հետ։ Այս մասին տեղեկացրել է ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը։

«Նախարարը հաստատել է անխախտ բարեկամությունն ու ԱՄՆ հավատարմությունը Իսրայելի անվտանգության ապահովման գործին։ Նախարար Բլինքենը եւ նախարար Դերմերը քննարկել են համագործակցության հարցերը տարածաշրջանային խնդիրների լուծման ուղղությամբ, ներառյալ  Իրանից եւ Լիբանանում նրա տարածաշրջանային միջնորդներից եւ այլ երկրներից բխող սպառնալիքները»,- նշվել է հաղորդագրությունում։

Զրուցակիցները քննարկել են նաեւ ընթացիկ ջանքերը՝ ուղղված Իսրայելի լիակատար ինտեգրմանը մերձավորարեւելյան աշխարհում։

Բլինքենը ընդգծել է, որ կարեւոր է, որպեսզի Իսրայելը եւ պաղեստինցիները ակտիվ քայլեր ձեռնարկեն Հորդանան գետի Արեւմտյան ափին լարվածության թուլացման եւ կայունության ամրապնդման համար։