Բլինքենը Գուտերեշի հետ հանդիպման ժամանակ քննա...

 ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Վաշինգտոնում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ: Կողմերը քննարկել են «Սևծովյան հացահատիկի նախաձեռնությունը» և իրավիճակը Սուդանում: Այս մասին հաղորդում է ԱՄՆ պետքարտուղարության տարածած հաղորդագրությունը:

«Պետքարտուղարը երախտագիտություն է հայտնել Գլխավոր քարտուղար Գուտերեշին՝ «Սևծովյան հացահատիկի նախաձեռնությունը» վերականգնելու և ամրապնդելու նրա ջանքերի համար։ Ինչ վերաբերում է Սուդանին, պետքարտուղար Բլինքենը խոստացել է շարունակել աշխատել Գլխավոր քարտուղարի հետ՝ ճնշում գործադրելու ռազմական գործողությունների մեկընդմիշտ դադարեցման, խաղաղ բնակիչների պաշտպանության և ՄԱԿ-ի գործակալությունների մարդասիրական օգնության հասանելիության ապահովման համար», - նշված է հաղորդագրությունում:

Կողմերը քննարկել են նաև «Թալիբան»-ի կողմից Աֆղանստանում կանանց և աղջիկների նկատմամբ վերջին սահմանափակումները՝ կապված ՄԱԿ-ի կազմակերպություններում աշխատելու արգելքի հետ: