ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ չի ծրագրում շփվել իր ռուս եւ չինացի գործընկերների հետ G20-ի երկրների նախարարների հանդիպմանը:
«Ես չեմ պլանավորում հանդիպել նրանց հետ G20 -ում»,- գործակալությունը մեջբերում է Բլինքենի խոսքը Տաշքենդից Նյու Դելի մեկնելուց առաջ:
Միաժամանակ նա նշել է, որ նախատեսում է մասնակցել նիստերի, որոնց ներկա կլինեն նաև Ռուսաստանի և Չինաստանի նախարարները։



