Բիթքոյնի գինը 2022 թվականի ապրիլից ի վեր առաջ...

Երկուշաբթի առավոտյան բիթքոյնը թանկացել է մոտ 4%-ով, իսկ դրա արժեքը անցած տարվա ապրիլից ի վեր առաջին անգամ գերազանցել է 40 000 դոլարը՝ ըստ առևտրի տվյալների։

Ըստ CoinMarketCap պորտալի, որը հաշվարկում է միջին գինը ավելի քան 20 բորսաներում, բիթքոյնի արժեքը աճում է օրական 3,78%-ով՝ հասնելով $41,250-ի: Մասնավորապես, Binance-ում՝ կրիպտոարժույթների առևտրի ծավալով ամենամեծ բորսայում, բիթքոյնը թանկանում է 4,2%-ով՝ մինչև 41 հազար դոլար։ Անցյալ տարվա ապրիլի 25-ից ի վեր առաջին անգամ այդ ցուցանիշը գերազանցել է 40 հազար դոլարը։