Բիոմետրիկ անձնագրերի և քարտերի արտադրությունը...

ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման ուղղությամբ բավական ակտիվ աշխատանք է տարվում, այս շաբաթ եվրոպական կողմից պաշտոնապես կստանանք գործողությունների ծրագիրը, և գնդակն արդեն կլինի  Հայաստանի դաշտում, որովհետև հստակ կլինեն այն միջոցառումները, որոնք ՀՀ պետական մարմինները պետք է ապահովեն։ Այս մասին ԱԺ-ում ներկայացնելով 2026 թ-ի բյուջեի նախագիծը՝ հայտարարեց Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։

«Գործողությունների ծրագիրը, որպես այդպիսին, նորություն չէ։ Նախատեսված են այնպիսի միջոցառումներ, որոնք ՀՀ կառավարությունն արդեն իսկ թիրախավորել է որպես բարեփոխման ենթակա ուղղություններ։

Առաջին ուղղությունը բիոմետրիկ անձնագրերի ներդրումն է։ Այս ուղղությամբ ակտիվ աշխատում ենք, արդեն ունենք կնքված պայմանագիր։

Բիոմետրիկ նույնականացման քարտի արտաքին նկարագիրը հաստատված է, առաջիկայում կունենանք նաև անձնագրի արտաքին նկարագրի հաստատում»,-ասաց Սարգսյանը՝ տեղեկացնելով 2026 թ-ի երկրորդ կիսամյակից կսկենք բիոմետրիկ անձնագրերի և քարտերի արտադրությունը։