ԲՀԿ-ն Մարտի 1-ի վերաբերյալ նախագծին կողմ կքվե...

ԱԺ ԲՀԿ խմբակցությունը կողմ է քվեարկելու «2008 թվականի մարտի 1-2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ անձանց կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքի նախագծին: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:

«Քանի որ վերաբերում է փոխհատուցմանը, զոհերին և այլն, և այլն…, մենք միանշանակ կողմ ենք քվեարկելու»,- ասել է նա: