Բեյրութում անկարգություններ են սկսվել

Լիբանանում կառավարության ձևավորման ձախողումից հետո ցուցարարները փակել են Բեյրութի կենտրոնական փողոցները, այրվող անվադողերով արգելափակել մայրուղին, որը կապում է մայրաքաղաքն օդանավակայանի հետ։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։

Մի խումբ երիտասարդներ աղբամաններ և անվադողեր են վառել Կենտրոնական բանկի շենքի, սպորտային ավանի մոտ, Մազրաա փողոցում և մայրաքաղաքի այլ շրջաններում։

Հուզումները վերսկսվել են այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ կառավարության ձևավորման հարցով վարչապետ Սաադ Հարիրիի և նախագահ Միշել Աունի հանդիպումն ավարտվել է անարդյունք։

Այս ամենի ֆոնին լիբանանյան ֆունտը սկսել է կտրուկ անկումը։ Մի քանի ժամում դրա փոխարժեքը դոլարի նկատմամբ ընկել է 2300 ֆունտով, և հիմա սև շուկայում ամերիկյան արժույթը կարելի է գնել 14 հազար ֆունտով։