Այսօր առավոտյան մամուլում լուր հայտնվեց, թե երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դեմ է ԱԺ պատգամավոր Անդրանիկ Թևանյանի մասնակցությանը Երևանի ավագանու ընտրություններին։ Հրապարակման մեջ գրվում էր, թե «Հայաստան» դաշինքում ընդհանրապես դեմ են ընտրություններին մասնակցելուն։
Politik.am-ի աղբյուրները հակառակի մասին են պնդում։ Դաշինքի մեր աղբյուրները պնդում են, որ իրենք վստահ են, որ թիվ մեկ ընդդիմադիր ուժը չի կարող բաց թողնել Երևանի ընտրությունները․ «Խոսքը Հայաստանի գրեթե կեսի մասնակցությամբ կայանալիք ընտրությունների մասին է, սա կարևոր միջոցառում է։ Սա միայն Երևանի մասին չէ, այս ընտրությունները նաև պետության ապագայի մասին են։ Վստահեցնում եմ, որ սուտ են տեղեկությունները, թե Ռոբերտ Քոչարյանի սրտով չէ Անդրանիկ Թևանյանի մասնակցությունը։ Այդ լուրն այնքան հորինվածք է, որ կարող եմ ասել այն «բեղավոր» սուտ է։ Սուտ է նաև այն պնդումը, թե ՀՅԴ-ն Անդրանիկ Թևանյանի մասնակցության դեպքում առանձին կմասնակցի։ Դաշնակցությունը արժեքներ ունեցող կուսակցությունը է ու չի գնա քայլի, որը կարող է ընկալվել, որպես անջատողական/դավաճանական»,-ասաց դաշինքի մեր աղբյուրը՝ վստահեցնելով, որ իշխանությունները շատ կցանկանան, որ այդպես լինի, բայց հուսախաբվելու են։



