Բերման են ենթարկվել «Շերեփ» ռեստորանի տնօրենը...

Մայիսի 9-ին Երևանի կենտրոնում հերթական անգամ կանխվել է մի խումբ անձանց միջև խուլիգանական դրդումներով հետագա ծեծկռտուք լինելու միջադեպը։ 

Այս մասին հայտնում է shamshyan.com-ը՝ նշելով, որ ժամը 16։15-ի սահմաններում պարեկները խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածի հիման վրա ձերբակալել և Ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել  մի խումբ անձանց։ 

Պարզվել է, որ Ամիրյան 1 հասցեում գործող «Շերեփ» ռեստորանային համալիրում առաջացած վճարման հաշվի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել ռեստորանի աշխատակիցների և հաճախորդների միջև, որի ժամանակ կոպիտ կերպով խախտվել է հասարակական կարգը և փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց և հնչեցրել հայհոյանքներ։ 

Ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխվել նշված ռեստորանի տնօրեն՝ Երևանի բնակիչ 35-ամյա Ստեփան Գալստյանը, Երևանի բնակիչ 38-ամյա Ցոլակ Կարլսյանը, Վանաձոր քաղաքի բնակիչ 36-ամյա Սմբատ Ալիխանյանը, Արարատի մարզի բնակիչ 28-ամյա Ռոբերտ Փանոսյանը, որն աշխատում է նշված ռեստորանում որպես մենեջեր, Կոտայքի մարզի բնակիչ 28-ամյա Արգիշտի Սիմոնյանը, որն աշխատում է նշված ռեստորանում որպես մենեջեր, Գեղարքունիքի մարզի բնակիչ 35-ամյա Նարեկ Աբրոյանը, որը նշված ռեստորանի հյուրընկալն է եղել, Երևանի բնակիչ 25-ամյա Սոկրատ Բոյաջյանը, որն աշխատում է նշված ռեստորանում պահեստապետ, և Ոստիկանություն է հրավիրվել Երևանի բնակիչ 35-ամյա Օֆելյա Ալիխանյանը։