Սեպտեմբերի 25-ին բերման է ենթարկել ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանի որդին՝ Աշոտ Սարոյանը: Այս տեղեկությունը Armtimes.com-ի հետ զրույցում հաստատել են ՀՀ ոստիկանությունից՝ նշելով, որ ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելով՝ ծեծի ենթարկելու կասկածանքով Աշոտ Սարոյանը բերման է ենթարկվել Վաղարշապատի բաժին: Այս պահին նյութեր են նախապատրաստվում:
Կայքի տեղեկություններով՝ Սարոյանը վիճաբանել է Էջմիածնի դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցչի հետ, քանի որ վերջինս նեղացրել է Սարոյանի փոքր եղբորը: Երեխան սա պատմել է Աշոտին, որն էլ գնացել է խնդիրը պարզելու:



