Բերետավորներն ասում են` վարչապետի փայով ենք Ե...

Ես էլ կամ ցուցակով, որ պետք է առերեսվեմ Երևանի փոխոստիկանապետ գնդապետ Արթուր Խուդինյանի հետ: Այս մասին, այսօր՝ Քննչական կոմիտեի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ նշեց զոհված զինծառայողներից Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը:

«Ես չեմ կարծում, որ մի տղամարդ, որ կրում է գնդապետի ուսադիրներ ու մեր կհայհոյի էն մրդուն, ով հրաման կտա ու կասի՝ տարածքն ազատեք, կամ հրաման կտա, որ մեզ բերման ենթարկեն, ու վերջում պարզվի, որ ինքն է եղել այդ հրաման տվողը: Քիչ առաջ ներքեւում ինքն ասաց, որ ինքը նման հրաման չի տվել: Առերեսումներից պարզ կլինի՝ ասել է, թե ոչ:

Կարող եմ ասել, որ այն բերետավորները, որ ասել են, թե Խուդինյանն է եղել, ու Խուդինյանն էլ մի 2 օր առաջ եկել է հարցաքննության, ու դա հաստատել է,  բերետավորներն ասել են՝ վարչապետի փայերով ենք «Եռաբլուրում» գտնվել: Բերետավորներից մեկը պնդում էր, որ իր վայբերին է հրամանը եկել»,-ասաց Գալեյանը:

Նա հայտարարեց, որ բոլորն էլ ստում են, նրանք ծառայում են դավաճան իշխանությանը, ծառայում են կոնկրետ մի անձի, նրանք չեն ծառայում պետությանը. «Այս ոստւիկանների վզին դրած է, արժանապատվություն չունեն: Եթե պատրաստ են մեր տղաների արյան հաշվին պրեմիա ստանալ ու էդ փողն ուտել, ինչ ասեմ, թող տանեն, ուտեն»,-ընդգծեց նա:

Ավելի վաղ զոհված զինծառայողների ծնողներից Վիգեն Ազատյանը հայտարարել էր, որ բերետավորներից մի քանիսը առերեսումների ժամանակ նշել են, որ հենց Խուդինյանն է տվել զոհվածների ծնողներին բերման ենթարկելու: