
«Այդպես չի ստացվելու։ Բերեք անկեղծ լինենք և՛ ժողովրդի հետ, և՛ ձեռք բերված նախագծի հետ և ուղիղ ասենք, որ տեղական ինքնակառավարման մարմիններ, դուք այդ նշանակության պատմամշակութային արժեքները, որը նախկինում պատմամշակութային հուշարձանների կոմիտեի հետ էին համաձայնեցվում, էլ չի լինելու, մենք դա վերցնում ենք ձեզնից և մենք ենք իրականացնելու այդ գործառույթը։ Այդքան անկեղծ եղեք ըդամենը»,- այս մասին ՀՀ ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի հերթական նիստի ժամանակ ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Ղազարյանը։ Նշենք, որ այսօր ՀՀ ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի հերթական նիստի ժամանակ քննարկել են «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների և պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին հարցը։ Հիմանական զեկուցող ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քաչարյան։
Մանրամասն՝ տեսանյութում