Իրավապները դեռ չեն հեռացել Ռոբերտ Քոչարյանի տնից. խուզարկությունը շարունակվում է: «Իշխանություն» լրատվականը դեպքի վայրից հայտնում է, որ այս պահին երկրորդ նախագահի տանն են նրա կինը՝ Բելլա Քոչարյանը, Սեդրակ Քոչարյանի կինը և նրա անչափահաս երեխաները: Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռոբերտ Քոչարյանը և Սեդրակ Քոչարյանը ձերբակալվել են:
«Իշխանություն» լրատվականը երեկ գիշեր գրել էր, որ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանից հետո իրավապահները Ռոբերտ Քոչարյանի և նրա որդիների նկատմամբ գործընթաց սկսելու հրահանգ են ստացել։
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանին հունից հանել է ԱԺ-ում Լևոն Քոչարյանի հետ տեղի ունեցած կոշտ բանավեճը, որի ժամանակ Քոչարյանը դիմելով Փաշինյանի՝ ասաց. «Ժողովուրդը մեզ ասում է՝ «էդ պիղծ դավաճանը ինչու է դեռ մնում»:
Այս ելույթից հետո Փաշինյանն այնպես է հունից դուրս եկել, որ
Քոչարյան ընտանիքի նկատմամբ գործողություններ սկսելու հրահանգ է տվել:



