Բելգիայի ոստիկանությունը ձերբակալել է ԵՄ նախկին գլխավոր քարտուղար Ստեֆանո Սանինոյին, հաղորդել է l'Echo-ն:
Հիշեցնենք, որ քիչ առաջ հաղորդվել էր, որ Բելգիայի ոստիկանությունը ձերբակալել է Եվրոպական դիվանագիտության նախկին ղեկավար և Եվրոպայի քոլեջի ռեկտոր Ֆեդերիկա Մոգերինիին՝ խարդախության կասկածանքով:
Բելգիայի ոստիկանությունը խուզարկել է Բրյուսելում ԵՄ դիվանագիտական ծառայության կենտրոնակայանը, ինչպես նաև Բրյուգգեում գտնվող Եվրոպայի քոլեջը և մասնավոր տները՝ ԵՄ միջոցների ենթադրյալ չարաշահման վերաբերյալ հետաքննության շրջանակներում:



