Բելգիայի դաշնային խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը ընդունեց բանաձև՝ դատապարտելով Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը։ Այդ մասին տեղեկանում ենք Հայ Դատի հանձնախմբի թվիթթերյան էջից։
«Բելգիայի Դաշնային խորհրդարանի սրտաքին հարաբերությունների հանձնաժողովը միաձայն ընդունել է բանաձև, որով դատապարտում է Լեռնային Ղարաբաղի (Արցախի) շրջափակումն Ադրբեջանի կողմից և Ադրբեջանի իշխանություններին կոչ անում անմիջապես բացել Լաչինի միջանցքը», - նշված է գրառման մեջ:



