Բելգիայի արտաքին գործերի նախարար Հաջա Լահբիբը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
Բելգիայի արտաքին գործերի նախարարը ծաղկեպսակ է դրել հուշահամալիրի մոտ, այնուհետեւ ծաղիկներ խոնարհել Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ։
Այնուհետեւ Հաջա Լահբիբը շրջայց է կատարել Հայոց ցեղասպանության թանգարանում։
Բելգիայի արտաքին գործերի նախարարին ուղեկցում էր Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։



