Բելառուսի ԿԸՀ-ն ընդունել է փաստաթղթեր Լուկաշե...

Բելառուսի ԿԸՀ-ն ընդունել է փաստաթղթեր պետության գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին նախագահի թեկնածու գրանցելու համար։

Ինչպես տեղեկացրել է «ԲելՏԱ» գործակալությունը, Լուկաշենկոյի վստահությամբ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը ԿԸՀ է ներկայացրել նրա նախաձեռնող խմբի ղեկավար Յուրի Սենկոն։

ԿԸՀ-ում հիշեցրել են, որ նախագահի թեկնածու առաջադրված անձը հանձնաժողով է ներկայացնում գրավոր դիմում առաջադրվելու համաձայնության մասին, կենսագրական տեղեկություններ, տեղեկանքներ կամ փաստաթղթերի պատճեններ, որոնք հաստատում են կրթության, աշխատավայրի, զբաղեցրած պաշտոնի եւ այլնի մասին։ Թեկնածու գրանցվելու համար անհրաժեշտ է հավաքել ընտրողների 100 հազարից ոչ պակաս ստորագրություն։

Բելառուսի նախագահի ընտրությունները տեղի կունենան 2025թ. հունվարի 26-ին։ ԿԸՀ-ում նախագահի թեկնածուների գրանցման համար փաստաթղթեր են ներկայացրել նաեւ Բելառուսի Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար Սերգեյ Սիրինկովը, Աշխատանքի եւ արդարության հանրապետական կուսակցության նախագահ Ալեքսանդր Խիժնյակը, Բելառուսի Լիբերալ-դեմորատական կուսակցության նախագահ Օլեգ Գայդուկեւիչը եւ անհատ ձեռներեց Աննա Կանոպացկայան։