Բելառուսի ԱԳՆ-ն կանչել Բելառուսում Հայաստանի դեսպանատան ներկայացուցչին` կապված Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Մինսկի վերաբերյալ հայտարարությունների հետ։ Այս մասին հայտնել է Բելառուսի դիվանագիտական գերատեսչության մամուլի քարտուղար Անատոլի Գլազը։
«Այսօր արտգործնախարարություն է հրավիրվել Հայաստանի դեսպանատան ներկայացուցիչը՝ փորձելով մեզ բացատրել այս հարցը։ Հաշվի առնելով իրավիճակի զարգացումը, մոտ ապագայում Մինսկ կժամանի նաև մեր դեսպանը Երևանից»,- ասաց Գլազը։



