Բելառուսի ԱԳՆ-ն մեկնաբանել է երկրում միջուկայ...

Մինսկը շարունակում է բոլոր գործընկերներին կոչ անել երկխոսության՝ ուղղված համաշխարհային և տարածաշրջանային անվտանգության ճարտարապետության ամրապնդմանը։ Այս մասին ասվում է Բելառուսի ԱԳՆ մամուլի ծառայության՝ այսօր՝ մարտի 28-ին, հրապարակված մեկնաբանությունում՝ հանրապետության տարածքում ռուսական մարտավարական միջուկային զենքի տեղակայման վերաբերյալ։

«Վերջին երկուսուկես տարիների ընթացքում Բելառուսը ենթարկվել է աննախադեպ քաղաքական, տնտեսական և տեղեկատվական ճնշման ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և ՆԱՏՕ-ի նրանց դաշնակիցների, ինչպես նաև Եվրամիության անդամ երկրների կողմից։ Անկախ պետության ներքին գործերին այս ուղղակի և կոպիտ միջամտությունը, որի նպատակն է փոխել աշխարհաքաղաքական կուրսը և Բելառուսի ներքաղաքական համակարգը, ուղղակիորեն հակասում է Անվտանգության երաշխիքների հուշագրի առանձին ստորագրած պարտավորություններին, որոնք ստանձնվել են  Բելառուսի անդամակցության հետ կապված Անվտանգության երաշխիքների հուշագրով, և Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրին»,- ասվում է հայտարարության մեջ։