Բելառուսական պետական ագրարային տեխնիկական համ...

Բելառուսական պետական ագրարային տեխնիկական համալսարանի կազմում գործող Ագրոարդյունաբերական համալիրի կադրերի որակավորման բարձրացման և վերապատրաստման ինստիտուտն առաջարկում է պրոֆիլային կազմակերպությունների մասնագետների և ղեկավար կազմի համար նախատեսված գործնական բաղադրիչով կրթական ծրագրեր մի շարք ուղղություններով: Հայտնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը:

Ուսումնական ծրագրերը կազմվում են ոլորտի առաջատար ընկերությունների, ինչպես նաև համապատասխան պետական կառույցների հետ համագործակցության հիման վրա: Նախատեսվում է նաև բնագավառի զարգացող գյուղատնտեսական կազմակերպությունների փորձի ուսումնասիրություն:

Ծրագրերի մասնակիցներին տրվելու են պետական նմուշի դիպլոմներ: