Այսօր` ապրիլի 20-ին, «Հայաստանի վետերան դատավորների միության» ներկայացուցիչներին հյուրընկալել են Բարձրագույն դատական խորհրդում: Պաշտոնաթող դատավորները հանդիպել են Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի հետ:
Քննարկվել են պաշտոնաթող դատավորների սոցիալական երաշխիքներին վերաբերող առկա խնդիրները, մասնավորապես՝ անհրաժեշտ օրենսդրական կարգավորումների և Բարձրագույն դատական խորհրդի կողմից իրավական աջակցության հնարավորությունները:
Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի Մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն