ԲԴԽ-ն վերածվել է՝ դատավորներին ճնշող մահակի․...

«2018 թվականի իշխանափոխությունից հետո,  երկրի վարչապետի կոչով  շրջափակվեց օրենսդիր մարմինը, իշխանությունների տարանջատման սկզբունքը բացահայտ ոտնահարվեց, դրան հաջորդեց դատարանների շրջափակման կոչը, որը կրկին անհետևանք մնաց»,- «Այլընտրանքային նախագծեր խմբի» կազմակերպած «Սահմանադրության օրվա նախօրեին. հակասահմանադրական իրականություն» թեմայով պանելային քննարկման ժամանակ ասաց սահմանադրագետ Գոհար Մելոյանը՝ հատկանշելով նաև՝  ՍԴ-ի շուրջ մեկ տար տևած հետապնդումների մասին։

Սահմանադրագետը մտահոգություն հայտնեց նաև՝ վերջերս օրենքում արված փոփոխության վերաբերյալ , ըստ որի՝ ՄԻԵԴ-ի ընդունած ակտը, 15 տարվա վաղեմություն ունեցող, կարող է հիմք հանդիսանալ դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ սկսելու համար․ « սա հերթական մահակն է՝  անցանկալի դատավորներից ազատվելու համար․ ստեղծում ենք նախադեպ ոչ իրավական պետությանը հարիր, պետք է մասնագիտական համայնքը օրենքի սահմանադրականության հարցի վերաբեյալ   բարձրաձայնի»,-ասաց նա։