
Ազգային ժողովի խորհրդի նիստը կայացել է մայիսի 5-ին: Այն վարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
Քննարկվել եւ հաստատվել են ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ մայիսի 6-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը:
Սահմանվել է հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը:
Մայիսի 6-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 30 հարց:
Նիստի օրակարգում ընդգրկված են Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընտրության, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի ընտրության, Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի ընտրության, «Կրթության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին հարցեր։