ԲԴԽ անդամի պաշտոնում Ալեքսանդր Սիրունյանի թեկ...

ԲԴԽ անդամի պաշտոնում առաջադրված թեկնածու Ալեքսանդր Սիրունյանի քվեարկությանը Ազգային ժողովի 107 պատգամավորից ոչ ոք չի մասնակցել: Այդ մասին նիստի ավարտին հայտարարեց հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը:

Ավելի վաղ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը տեղեկացրել էր, թե Սիրունյանը հայտարարել է, որ «իր թեկնածությունը հետ է քաշում»՝ նաև հաշվի առնելով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացության մեջ առկա որոշակի դիտարկումներ:

Հիշեցնենք, որ Ալեքսանդր Սիրունյանի թեկնածությունը ԲԴԽ անդամի պաշտոնում առաջադրել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը: