Բաժանվելը լավ է ազդել․ Աննա Հակոբյանը խնջույք...

«Հրապարակ»․ թերթը գրում է  ․ Նիկոլ Փաշինյանի կողակից Աննա Հակոբյանը նախօրեին Արմավիրի «Նանա» ռեստորանում խնջույքի է մասնակցել եւ, ականատեսների պատմելով, ողջ խնջույքի ընթացքում դուրս չի եկել պարահրապարակից` հավանաբար, Փաշինյանից բաժանվելն է նրան նման բարձր տրամադրություն հաղորդել:

Խնջույքին նաեւ նրա շրջապատն է մասնակցել` «Իմ քայլի» աշխատակազմը, զոհվածի մայր, դատավոր Նաիրա Հովսեփյանը, Ստելլա Սարուխանյանը, լրագրող Նանե Իսրայելյանը: Նշել են 44-օրյա պատերազմում զոհված զույգ եղբայրների՝ Արմեն եւ Ռուբեն Շահինյանների եղբոր ծնունդը: Նորածինը` Շահինյան Րաֆֆին, ծնվել է այս տարի՝ բանակի օրը։ Խնջույքին ներկա են եղել նաեւ Արծրուն Հովհաննիսյանը եւ Փաշինյանի կողմից մերժված Շիշ բռնողը՝ դեռեւս պատգամավոր Հայկ Սարգսյանը։