
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը պաշտոնական այցով մեկնել է Վրաստան։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով երկրի Արտաքին գործերի նախարարությանը։
Այցի շրջանակներում նախատեսված է Ջեյհուն Բայրամովի հանդիպումը Վրաստանի արտգործնախարար Մակա Բոչորիշվիլիի, ինչպես նաև այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։