Բայրամովը մեկնել է Թուրքիա

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը աշխատանքային այցով մեկնել է Անկարա՝ մասնակցելու Ադրբեջանի, Թուրքիայի եւ Ուզբեկստանի արտաքին գործերի, էկոնոմիկայի/առեւտրի եւ տրանսպորտի նախարարների երկրորդ եռակողմ հանդիպմանը։

Ինչպես տեղեկացրել է APA-ն, այցի շրջանակում նախատեսվում է նախարար Ջեյհուն Բայրամովի ելույթը Ադրբեջանի, Թուրքիայի եւ Ուզբեկստանի արտաքին գործերի, էկոնոմիկայի/առեւտրի եւ տրանսպորտի նախարարների երկրորդ եռակողմ հանդիպմանը, ինչպես նաեւ բարձր մակարդակի մի շարք երկկողմ հանդիպումներ։