Բայրամովը մեկնել է Գերմանիա՝ Միրզոյանի հետ բա...

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը աշխատանքային այցով մեկնել է Գերմանիա։

Ինչպես փոխանցում են ադրբեջանական լրատվականները, այս մասին հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն։

Հաղորդագրության համաձայն՝ այցի շրջանակներում նախատեսվում է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների բանակցությունների ևս մեկ փուլ՝ խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման երկկողմ համաձայնագրի նախագծի շուրջ, ինչպես նաև հանդիպումներ գերմանացի պաշտոնյաների հետ։