Բայրամովը եւ Չավուշօղլուն քննարկել են համագոր...

Ադրբեջանի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովը եւ Մեւլութ Չավուշօղլուն քննարկել են իրավիճակը տարածաշրջանում, այդ թվում՝ եռակողմ հայտարարությունների (ստորագրված Ադրբեջանի, ՌԴ եւ Հայաստանի ղեկավարների կողմից) իրականացումը։

Նրանք նաեւ կարծիքներ են փոխանակել տարածաշրջանի երկրների մասնակցությամբ համագործակցության «3+3» պլատֆորմի իրագործման մասին, տեղեկացնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն։

Նախարարները կարծիքներ են փոխանակել Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) արտաքին գործերի նախարարների՝ Պակիստանում կայանալիք արտահերթ հանդիպման մասին։