Բայրամովն ու Վադեֆուլը քննարկել են Հայաստանի...

Գերմանիայի արտաքին գործերի դաշնային նախարար Յոհան Դավիդ Վադեֆուլը Ադրբեջանում է նա հանդիպում է ունեցել ԱԳՆ Բայրամովի հետ։

Քննարկել են Ադրբեջանի և Գերմանիայի հարաբերությունների ներկա վիճակը, երկկողմ համագործակցության ընդլայնման հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային զարգացումները։

Նրանք վերահաստատել են փոխադարձ հարգանքի, կառուցողական երկխոսության և ընդհանուր շահերի վրա հիմնված գործընկերության զարգացման կարևորությունը։

Անդրադարձել են նաև տարածաշրջանային զարգացումներին, այդ թվում՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։

Բայրամովը Վադեֆուլին տեղեկացրել է նաև «օկուպացիայից ազատագրված տարածքներում» իրականացվող վերականգնման աշխատանքների, «նախկին ներքին տեղահանվածների վերադարձի» և ականների պատճառով առաջացած խնդիրների մասին։

Այսօր ակնկալվում է Գերմանիայի արտգործնախարարի այցը Երևան։ Յոհան Վադեֆուլը պաշտոնը ստանձնելուց հետո առաջին անգամ է ժամանում Հարավային Կովկաս։