Իրանական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Քուվեյթի «Ալի ալ-Սալեմ» ավիաբազայում տեղակայված ամերիկյան ռազմական օբյեկտներին․ հայտնել է Իրանի զինված ուժերի մամուլի ծառայությունը։
Հարձակման թիրախում են եղել «Patriot» հակաօդային պաշտպանության համակարգերը, նաև ամերիկյան ռազմական անօդաչու թռչող սարքերն ու հրթիռային արձակման կայանները։
Թեհրանը «Ալի ալ-Սալեմ» ավիաբազան բնութագրել է որպես ամերիկյան զորքերի օդային տեղափոխման առանցքային հանգույց և տարածաշրջանում ամերիկյան ռազմական լոգիստիկայի կարևորագույն օղակ։



