Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Թրյուդոյի, Մ...

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հեռախոսով քննարկել է պաղեստինա-իսրայելական հակամարտությունը Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Կանադայի վարչապետներ Ռիշի Սունակի, Ջորջիա Մելոնիի, Ջասթին Թրյուդոյի, ինչպես նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ։ Այս մասին բանակցություններից հետո հայտարարել է Սպիտակ տունը։

«Այսօր կեսօրին նախագահ Բայդենը հեռախոսով զրուցել է Կանադայի վարչապետ Թրյուդոյի, Ֆրանսիայի նախագահ Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Շոլցի, Իտալիայի վարչապետ Մելոնիի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Սունակի հետ Իսրայելի և Համաս կազմակերպության միջև շարունակվող հակամարտության վերաբերյալ»,- նշել է Սպիտակ տունը։