Բայդենը հայտարարել է 11 մլն անօրինական միգրան...

ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենը խոստացել է իր հաղթանակի դեպքում ԱՄՆ քաղաքացիություն տրամադրել 11 մլն անօրինական միգրանտներին։ Այս մասին քաղաքական գործիչը հայտարարել է գործող նախագահ, իր հանրապետական մրցակից Դոնալդ Թրամփի հետ հեռուստադեբատների ժամանակ։

Բայդենը նշել է, որ համապատասխան որոշումը մտադիր է ընդունել իր նախագահության ամենասկզբում, փոխանցում է Arizona Mirror-ը։ Սպիտակ տանը գտնվելու 100 օրվա ընթացքում նա մտադիր է համապատասխան առաջարկ ուղարկել Կոնգրես։

Բացի այդ, նա խոստացել է, որ անչափահաս անօրինական միգրանտները կկարողանան մնալ երկրում, և նրանց համար քաղաքացիության ստացման ճանապարհ կբացվի։

Հարցին, թե ինչու՞ միգրացիոն բարեփոխումների անցկացման չի հասել Օբամայի վարչակազմում փոխնախագահ եղած ժամանակ, Բայդենը խոստովանել է այն ժամանակվա իշխանության սխալը։