Բայդենը, հավանաբար, կապրի 12-18 ամիս․ Սպիտակ...

Բայդենը, որի մոտ ախտորոշվել է քաղցկեղի ագրեսիվ տեսակ, հավանաբար, կապրի 12-18 ամիս, կանխատեսել է Սպիտակ տան նախկին բժիշկ Ռոնի Ջեքսոնը:

«Նրան մնացել է 12-18 ամիս։ Ես, իհարկե, հույս ունեմ, որ բուժումը հաջող կլինի, և որ նա երկար կապրի, բայց հիվանդությունն արդեն խորացված փուլում է», — նշել է բժիշկը։

Նա նաև ընդգծել է, որ կա՛մ ախտորոշումը հայտնի է եղել հրապարակավ հայտարարվելուց շատ առաջ, կա՛մ նախագահի բժիշկը սխալ էր թույլ տվել Բայդենի նախագահության ժամանակ արված զննումների և թեստերի ընթացքում։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ նախկին նախագահի մոտ շագանակագեղձի քաղցկեղ է հայտնաբերվել՝ ոսկրերում տարածվող մետաստազներով։