Բայդենը ևս մեկ տարով երկարացրել է Սիրիայի դեմ...

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը որոշում է ընդունել Սիրիայի դեմ պատժամիջոցները ևս մեկ տարով երկարացնելու մասին։

Սպիտակ տան տարածած հայտարարության մեջ նշվում է, որ խոսքը տարբեր սահմանափակիչ միջոցների պահպանման մասին է: Այդ պատժամիջոցները նախատեսում են ԱՄՆ իրավազորության տակ գտնվող ակտիվների սառեցում ֆիզիկական և իրավաբանական անձանց համար, ինչպես նաև Սիրիա ամերիկյան որոշ տեսակի ապրանքների և ծառայությունների արտահանման արգելք։