ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ՝ այսօր կայացած հեռախոսազրույցում տեղեկացրել է, որ պատրաստվում է վաղը ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Այդ մասին հայտնում են Bloomberg-ի աղբյուրները։
Տեղեկության համաձայն՝ հեռախոսազրույցի ժամանակ ԱՄՆ և Թուրքիայի նախագահները պայմանավորվել են հունիսին հանդիպել Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ: