Բայդենն ու Զելենսկին Ֆրանսիայում կքննարկեն Ու...

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նախատեսում է Ֆրանսիայում հանդիպել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ Նորմանդիայում դաշնային զորքերի ափ իջեցման 80-ամյակին նվիրված արարողությունների ընթացքում։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։

Նրա խոսքով՝ Բայդենը մտադիր է Զելենսկու հետ քննարկել Ուկրաինայում տիրող իրավիճակը և այն, թե ինչպես կարող է Միացյալ Նահանգները շարունակել և ուժեղացնել աջակցությունը Կիևին։ Խորհրդականը հավելել է, որ ԱՄՆ-ի և Ուկրաինայի նախագահների ևս մեկ անձնական հանդիպում կկայանա հաջորդ շաբաթ՝ Իտալիայում G7-ի գագաթնաժողովի շրջանակում։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ իր նախընտրական միջոցառումների պատճառով չի կարողանա ընդունել Զելենսկու հրավերը և անձամբ մասնակցել Շվեյցարիայում Ուկրաինայի հարցով խաղաղության գագաթնաժողովին։ Այդ համաժողովին Միացյալ Նահանգները կներկայացնեն փոխնախագահ Քամալա Հարիսը և Ջեյք Սալիվանը։

Սպասվում է, որ հունիսի 7-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ուկրաինայի ղեկավարին կընդունի Ելիսեյան պալատում։ Տոնակատարություններից հետո նախատեսված է նաև Մակրոնի հանդիպումը Ջո Բայդենի հետ։

Ռուսաստանը հրավիրված չէ մասնակցելու Ֆրանսիայում հունիսի 6-ի հիշատակի միջոցառումներին։