Բայդենն ու Բլինքենը նախընտրեցին ԱՄՆ ռազմական...

ԱՄՆ Հայ դատի հանձնախբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանն անդրադարձել է երեկ ստորագրված ՀՀ-ԱՄՆ ռազմավարական փաստաթղթին՝ գրելով․

«Ջո Բայդենի պաշտոնավարման 99.66%-ը լրանալու շեմին նա և պետքարտուղար Բլինքենը վերջապես որոշեցին, որ եկել է ժամանակը Հայաստանի հետ այսպես ասած՝ ստրատեգիական  համաձայնագիր ստորագրելու։ Համաձայնագիր, որն իրենք չեն կարողանա իրականացնել ընդամենը վեց օր հետո։

Ավելի պարզ ասած՝ Բայդենի և Բլինքենի կողմից Հայաստանին օգնելու ճիշտ ժամանակը, այն ժամանակ էր, երբ Ադրբեջանը դաժանաբար խեղդում էր Արցախը: Նրանք չօգնեցին, ճիշտ հակառակը` նախընտրեցին ԱՄՆ ռազմական օգնություն ուղարկել ցեղասպան Ադրբեջանին, այն դեպքում, երբ վերջինս տեղահանում էր Արցախից նրա բնիկ հայ քրիստոնյա բնակչությանը:

Հիմա՝ (ԱՄՆ-ի օգնությամբ) Արցախին վնասելով, վերջին պահին ոչ պարտադիր փաստաթուղթ են ներկայացնում։ Նրանք չօգնեցին, ընդհակառակը, նախընտրեցին ամերիկյան ռազմական օգնություն ուղարկել ցեղասպան Ադրբեջանին, նույնիսկ այն ժամանակ, երբ նա դատարկեց Արցախը, իր բնիկ հայ քրիստոնյա բնակչությանը։

Ադրբեջանի պարագայում պատմությունը բոլորովին այլ է. Բայդենն ու Բլինքենը Ադրբեջանին ֆինանսավորում են ավելի քան 100 միլիոն դոլար արժողությամբ ամերիկյան բեռնատար ինքնաթիռներ ձեռք բերելու համար՝ Բաքու զինամթերք փոխադրելու համար միլիարդավոր դոլարների նոր գործարքների շրջանակում: Ինքներդ հաշվարկեք»։