Բայդենի վարչակազմը քննարկում է, թե ում այցով...

Ջո Բայդենի վարչակազմը ներքին բանակցություններ է վարում Կիեւ որեւէ բարձրաստիճան պաշտոնյայի ուղարկելու համար, հայտնում է POLITICO-ն՝ վկայակոչելով երկու ամերիկացի պաշտոնյաների։

Հնարավոր այցի մասին որոշում դեռ չի կայացվել, քանի որ Սպիտակ տանը քննարկումները շարունակվում են։ Նախագահ Ջո Բայդենը եւ փոխնախագահ Քամալա Հարիսը հավանական այցելուների թվում են, թեեւ շատ ավելի հավանական է, որ այնտեղ մեկնի նախարարների կաբինետի անդամներից մեկը, օրինակ՝ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կամ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը, հայտարարել են պաշտոնյաները:

Եթե վարչակազմը որոշի ինչ-որ մեկին ուղարկել Կիեւ, ապա հասկանալի է, որ անվտանգության նկատառումներով այդ մասին չի հայտարարվի։ Դա կարող է ընդհանրապես տեղի չունենալ՝ պատերազմի անկայուն բնույթի պատճառով։