ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նախագահի աշխատակազմի վարչությունը սկսել է ավելի քան 1000 մարդու աշխատանքից հեռացնելու գործընթացը, որոնք նշանակվել էին Ջո Բայդենի նախորդ վարչակազմի օրոք։
«Իմ նախագահական անձնակազմի գրասենյակն ակտիվորեն աշխատում է բացահայտելու և հեռացնելու ավելի քան 1000 նախորդ վարչակազմից նախագահական նշանակվածների, ովքեր չեն համընկնում «Ամերիկան կրկին հզոր դարձնելու» մեր տեսլականի հետ», - գրել է նա Truth Social-ում,- «Նախագահի Ֆիզիկական առողջության և սպորտի խորհրդի անդամ Խոսե Անդրես, Ազգային ենթակառուցվածքների խորհրդատվական խորհրդի անդամ Մարկ Միլի, Վուդրո Վիլսոնի կենտրոնից Բրայան Հուկ և Նախագահի արտահանման խորհրդի անդամ Քեյշա Լենս Բոթոմս, դու հեռացված եք աշխատանքից»։
Ավելի վաղ, The Washington Post-ը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ Թրամփի թիմը պահանջել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մի շարք բարձրաստիճան դիվանագետների հրաժարականը։



